Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել: Այս մասին հրամանագիրն այսօր ստորագրել է Արայիկ Հարությունյանը։ Համաձայն հրամանագրի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք կիրականացվի: Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանական զինուժն Արցախում խախտել էր հրադադարի ռեժիմը. ըստ ԱՀ ՊՆ-ի՝ ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել է վիրավորում: