Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Բրյուսելում նախօրեին Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կայացած հանդիպումը։ Twitter-ի իր միկրոբլոգում նա ևս կարևորել է խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքի շարունակականությունն ու ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ «ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի»,- հավելել է նա։