1.08.2026
31.05.2023
"Թափանցիկ քաղաքի հեքիաթը" նոր մանկամեծական ներկայացումը` Բոհեմ թատրոնում

Բոհեմ թատրոնը "Երիտասարդները մեր ներկան" նախագծի շրջանակներում ներկայացնում է Թելման Առաքելյանի "Թափանցիկ քաղաքի հեքիաթը" նոր մանկամեծական ներկայացումը։Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք: Պարզապես պետք է բացենք մեր սրտերը հեքիաթի առաջ: Թերևս այս մեկ նախադասությամբ կարելի է բացատրել ներկայացման փիլիսոփայությունը: Ցավոք, հերոսների արկածները մեկ նախադասությամբ բացատրել հնարավոր չէ, դրա համար պետք է այցելել և մասնակից դառնալ այդ ամենին: Անդրանիկ Հարությունյանին հանդիսատեսը բացահայտելու է այլ կողմից: Կարող եմ ասել` սա այն ներկայացումն է, որտեղ Անդրանիկը խաղում է մեզնից յուրաքանչյուրին: Յուրահատուկ կերպով կուզեմ ուշադրությունը սևեռել ներկայացման դեկորացիայի և Թափանցիկ քաղաքի կառուցվածքի վրա, որն ինձ համար շատ հեքիաթային է ստացվել: Այսպես ասեմ` Թափանցիկ քաղաքի հատակագծի հեղինակը Քրիստինե Հովհանիսյանն է: Երեխաների համար ներկայցումը կրում է դաստիարակչական բնույթ, իսկ ծնողներին հիշեցնում, որ պետք է նաև հասցնել ապրել: Եվ ի վերջո պետք է սիրենք իրար, սիրենք այնպես, ինչպես հեքիաթում: Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: Մենք այնքան ենք կյանքին նայել բջջային հեռախոսների «ֆիլտրերով», որ մոռացել ենք` իրական կյանքին «ֆիլտրեր» պետք չեն: Ներկայացման ընթացքում հանդիպելու ենք շատ սիրված հերոսների` Սուտասանին, Անհաղթ աքլորին, Քնած Գեղեցկուհուն և այլոց: