ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. «Սգո այս օրերին ես միանում եմ համայն հայությանը և հիշում Երևանի "Սուրմալու" շուկայում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածներին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։