9.06.2025
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում
28.07.2022
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Հիշյալ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով: Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ: Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում: Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման բարձր մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը: