Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը: "Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երեւանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք",- գրել է նա։ Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններ անցկացնելու ժամկետը 2023 թվականի աշունն է, եթե մինչ այդ արտահերթ ընտրություններ չանցկացվեն: