Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի գործողությունները շատ կանխատեսելի են։ Այս մասին գրում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Արցախի և Սյունիքի կործանումը նրանց համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում հայոց պետականության գենետիկ կոդը։ "Առանց նրանց անհնար է լինելու լիարժեք հայկական պետականության վերածնունդը, լիարժեք հայ ազգի գոյությունը։ Եթե անգամ Հայաստանը գոյատևի, դա կլինի ոչ թե պետություն, ոչ ազգ, այլ շուկա",- գրել է Բաբայանը: