Ի պատասխան մամուլում այսօր հրապարակված «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու» «Էքսկլյուզիվ» վերլուծության ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. "Հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր, բայց քանի որ լրատվամիջոցներին հետաքրքրում է սույն հրապարակման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, ապա տեղեկացնեմ.1. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին: 2. ԲՀԿ-ում այս պահին ընթանում են ներքին քննարկումներ և խորհրդակցություններ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ",- ասված է հայտարարության: