Աշխարհաքաղաքական ֆորմատավորման նոր փուլ է սկսվել մի շարք առանցքային աշխարհաքաղաքական տարածքներում։ Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: "Այս գործընթացը օբյեկտիվ է, անխուսափելի, բարդ, մարտահրավերներով ու ցնցումներով լի։ Դա պահանջում է սառնասրտություն, ճկունություն, քաջություն, հայրենասիրություն և պրոֆեսիոնալիզմ: Պետք է հնարավորինս զերծ մնալ հիմարությունից, դեմագոգիայից, սադրանքից: Աստված մեզ օգնական",- գրել է Բաբայանը։