ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ. այս մասին գրում է «Հրապարակը»: «Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։ Մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ»,- գրում է թերթը։