Երևանն առաջարկում է ընդլայնել ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ-ն բոլոր գործընկերներին առաջարկում է, որպեսզի ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել։