26.11.2024
Փորձ է արվում կարգավորել պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների խնդիրները
prev Նախորդ նորություն

Ինչ փոփոխություն կլինի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացու անձնագրում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու փոփոխության վերաբերյալ:


«Համաձայն ՀՀ կառավարության 2023 թ. սեպտեմբերի 22-ի № 1604-Ն որոշման՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024 թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։



024 թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (կլոր կնիք և ամսաթիվ) առկայությունից։



Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։


Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։


Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։