Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- գրել է նա։