ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը, ով վերջերս այցելել էր Հայաստան: «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հիանալի հոդվածը, որը ԵՄ-ին կոչ է անում ավելի վճռական միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու համար։ ԱՄՆ-ը նույնպես պետք է ավելի ակտիվ առաջնորդություն ցուցաբերի... կամ ռիսկային է պատերազմի վերսկսումը, որը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի և տարածաշրջանի համար»,- գրել է Շիֆը։