Անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից ագրեսիայի վտանգ մշատապես կա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խոսքը և ՀՀ, և Լեռնային Ղարաբաղի մասին է: Նա նշեց, որ այս օրերին, երբ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից սուր հռետորաբանության, սպառնալիքների, հարկ է փաստել, որ նոր ագրեսիայի վտանգ կա և՛ Հայաստանի, և՛ ԼՂ դեմ. "Ընդ որում, ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպանության դրսևորումների տեսքով",- շեշտեց Միրզոյանը: Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի մասով ստացել է Բաքվից հերթական առաջարկները, ներկայումս աշխատում է դրանց վրա. "Առաջիկայում մեր դիրքորոշումը և մեր առաջարկները կունենանք",- հավելեց ԱԳ նախարարը: