Անվտանգության խորհրդի պատվիրակությունն ապրիլի 15-17-ն աշխատանքային հանդիպումներ կունենա Բելգիայում։ Պատվիրակության գործուղման որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանն այսօր։ «Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Սևակ Ղահրամանյանին և Կոնստանտին Ղազարյանին 2025 թվականի ապրիլի 15-17-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։