Հայաստանում անպատժելի մարդիկ չկան, նման որակմանը արժանի մարդկանց ես չեմ ճանաչում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է վստահեցնել, որ իր նշանակվելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ այլևս կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ. «Նման մարդիկ չկան և չեն լինի. դուք կտեսնեք»,- հավաստիացրեց թեկնածուն: Նրա խոսքով՝ իր համար գործելու է խաղի մեկ կանոն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Հիշեցնենք, Ազգային Ժողովը ՀՀ Նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին, այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը: