ՌԴ–ի և Ադրբեջանի միջև արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հավասար, գործընկերային հարաբերություններ են։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտարարել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադիհովը։ Նախօրեին Մոկսվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմի համար առաջնահերթություն է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ ՌԴ–ն, ըստ Սադիհովի, ցանկանում է նախաձեռնությունը ղարաբաղյան կարգավորման մեջ վերցնել իր ձեռքը և հանդես գալ նոր առաջարկություններով։ Քաղաքագետը հավելել է, որ եթե ամեն ինչ վերջանա պրոտոկոլային մակարդակով կարծիքների փոխանակմամբ, ապա ղարաբաղյան հարցում առաջընթաց ակնկալել պետք չէ։