12.09.2025
Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան. Սուրեն Սարգսյան
08.10.2018
Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Իմ տեղեկություններով Հայաստան կժամանի Ջոն Բոլթոնը` իր նախաձեռնությամբ: Էջիս հետևողները գիտեն, որ վերջերս ակտիվ գրում էի Ջոն Բոլթոնի և նրա հետ ուղիղ շփման անհրաժեշտության մասին: Արդեն բաց կարող եմ ասել, որ իմ տեղեկություններով,ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլթոնի հետ»: