ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության ստորագրվել են միջսահմանային համագործակցության երկկողմ փաստաթղթեր: Այս մասին «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, այդ փաստաթղթերի ստորագրումը գալիս է հավաստելու, որ համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և արտաքին կապերի ամրապնդմանը: «Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը»,-նշել է փոխվարչապետը: