13.11.2025
Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
14.02.2020
Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց ՊՎԾ լիազորությունները դադարեցված տնօրեն Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը: Այսօր ընթացող դատական նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդությունը քննելուց հետո՝ գործը քննող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ դատարանը միջնորդությունը մերժելու որոշում է կայացրել։ Նա հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական, որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»-ասաց նա: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: