Հայաստանը պատրաստ է անել հնարավորը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը չի խուսափել նաև Ղրիմի մասին հարցից: Նա ընդգծել է, որ կտրուկ հայտարարությունները կարող են միայն սրել իրավիճակը: «Մեր նպատակն է աջակցել երկու երկրներին: Եվ մենք պատրաստ ենք անել ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի օգնենք Ռուսաստանին և Ուկրաինային», - հավելել է ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետը: