Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականին խոշոր չափերի պարգևատրումներ է արել։ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2019 թվականին պարգևատրումների համար հատկացվել է 1 միլիարդ 680 միլիոն 530 հազար 490 դրամ։ Այս գումարով պարգևատրվել են քաղաքապետարանի երկու մասնաշենքի աշխատակիցները, վարչական բոլոր շրջանների աշխատակիցները։