ՀՀ նախագահը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Խաչատրյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Քերոբյանը «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիրն է: Վերջինս երկու օր առաջ, ի թիվս այլ գործարարների, հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: