Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ Նրա խոսքով, Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: «Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը: Արման Սահակյանը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ է աշխատել 2011-2018 թթ։