Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու: Այս մասին երեկ հայտարարեց հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը: «Գյումրու և ողջ Հայաստանի պրոբլեմի անունը նիկոլիզմն է, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր այն թեկնածուների հետ, ում առաջնահերթությունն այն է, որ այս իշխանությունն այդ ընտրություններում հաջողություն չգրանցի: Գյումրու քաղաքապետի աթոռն ինձ համար կյանքի իմաստ չէ։ Ես ուղղակի ուզում եմ իմ Գյուրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն»,- հրապարակված ուղերձում նշել է նա։ Մխիթարյանը առաջադրվելու է «Իմ հզոր համայնք» ուժի ցուցակով: Նշենք, որ արտահերթ ընտրությունները ՀՀ երկրորդ քաղաքում նշանակված են մարտի 30-ին: