Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ՀՀ Առողջապահության նախարարություն Հիշեցնենք, երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Ճամբարակ քաղաքում, որտեղ բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել: