Հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան, որի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: Էստակադան 7 թռիչքանի է, կամրջի երկարությունը 160.5 մետր է, լայնությունը՝ 15.2 մետր։ Կառուցվել են երկկողմանի մայթեր՝ յուրաքանչյուրը 1.45 մ լայնությամբ։ Ասֆալտապատվել են նաև կամրջին մոտեցող հատվածները։