Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Ա.Վ. Գրիշչուկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 12 թեքադիր բազալտե սյուներով հուշակոթողի մոտ, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ դիվանագիտական առաքելության ղեկավարը և ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի պատմության մեջ այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը: