27.12.2025
Իշխող քաղաքական ուժը ծրագրում է կազմակերպել սադրանքներ. կոչ ոստիկաններին
08.12.2020
Իշխող քաղաքական ուժը ծրագրում է կազմակերպել սադրանքներ. կոչ ոստիկաններին

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով ոստիկաններին. "Հարգարժան ՀՀ ոստիկաններ, «Հայրենիքի փրկության շարժում»-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տվել էր ժամանակ` մինչև այսօր 12:00 իր հրաժարականը ներկայացնելու համար:Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրաժարական չներկայացնելով պայմանավորված հնարավոր են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից շտապ հավաքների անցկացում և իրականացում, ինչով պայմանավորված ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի այդ միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ`իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի՝ հավաքների մասնակիցների իրավական աջակցման և օգնության տրամադրման թեժ գծի հեռախոսահամարը`043200597, շարունակում է գործել 24 ժամ:Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վրա, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ և կանխամտածված քաղաքացիական բախումներ, ինչի առնչությամբ հայտնում ենք, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:Իրավական պետությունը այլընտրանք չունի!",- ասված է հայտարարության մեջ: