Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: Նշենք, որ Վահագն Արսենյանը Սերժ Սարգսյանի մտերիմ համարվող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է: