9.08.2025
Ճակատին նայում ասում են՝ «ողջույն, բո.ի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմա՞տ. Սերժ Սարգսյան
10.06.2021
Ճակատին նայում ասում են՝ «ողջույն, բո.ի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմա՞տ. Սերժ Սարգսյան

Իշխանության գալուց հետո մեր առաջնահերթ քայլերից մեկը պետք է դառնա պատերազմի պատճառների և հետևանքների քննությունը։ Այս մասին Կապանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:«Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, վերականգնելու ենք մեր երկրի հեղինակությունը, դուրս ենք գալու պարտվողի բարդույթից»,- շեշտել է նա։ Անդրադառնալով երեկ իր կողմից գաղտնազերծած ձայնագրության-կոմպրոմատին, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բո.ի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմատ էլ ի՞նչ պետք է անեն»: Նա ասել է, որ անցած 30 տարիներին Հայաստանը տարբեր տիպի ղեկավարներ է ունեցել, բայց որևէ մեկը երբեք չի տեսել, որ մի ղեկավարի երեսին նման բան ասեն. «Էս մարդը ամեն ինչ կուլ է տալիս, բացի մի բանից՝ հենց ասում են կապիտուլյանտ, միանգամից կրիշը գցում է»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասել է, որ ինչքան մենք կանք, ապրում ենք՝ պայքարելու ենք. «Մենք հո չե՞նք կարող կողքից նայել, թե ինչպես է երկիրը գահավիժում։ Սրա դեմը պետք է առնել։ Այսպես շարունակվել չի կարող»։