ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել արդիական օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ: Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: