Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում բնակվող բոլոր հրեական ընտանիքները նշում են հնադարյա ավանդական տոնը՝ Նոր տարվա գալուստը, որը հրեաների համար խորհրդանշում է բարոյական մաքրությունն ու կատարելագործումը: Շնորհավորում եմ Հայաստանի ողջ հրեական համայնքին Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ, մաղթում՝ խաղաղություն, երջանկություն, սեր և ուրախ տոնական օրեր»: