19.01.2026
Առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է ունենանք ռուսական գազի կայուն գին. ՀԾԿՀ
21.12.2021
Առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է ունենանք ռուսական գազի կայուն գին. ՀԾԿՀ

2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, ավելին՝ ավելացել են կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ 10 տարի շարունակ՝ 2022-ի փետրվարի 1-ից, «Հրազդան-5» կայանի կայուն շահագործումը ապահովելու համար, հայկական կողմը ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ։ «Այդ համաձայնագրի շրջանակներում առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է դառնում ունենալ ռուսական գազի կայուն գին՝ 165 դոլար 1000 խմ-ի համար",- ասվում է հաղորդագրության մեջ։