Կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»: VERELQ-ը հիշեցնում է, որ Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2021 թվականի հունվարին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը։