Նոյեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 1121 նոր դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած՝ անցած մեկ օրում 2191-ը: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ: Իրականացվել է 9152 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում:Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով անցած մեկ օրում մահացել է 5 մարդ: Նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է: