28.06.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
09.09.2021
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։ Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը համատեղ ջանքերով կարող է նոր ազդակ և ավելի լայն դրսևորում ստանալ միջպետական փոխգործակցության հիմնական ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: