Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, ինչպես նաև արդյունավետ կառավարման ու մարդկային ռեսուրսների զարգացման հարցերին։ Երկրի ղեկավարը պատասխանել է նաև ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։