ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,–ասաց Անի Բադալյանը։