Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երկար ժամանակ շարունակվում են երկկողմ ձևաչափով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Բնականաբար, հանդիպումներ են եղել տարբեր երկրներում, մեր գործընկերները փորձել են իրենց աջակցությունը հայտնել բանակցային գործընթացին, սակայն բանակցությունները, ըստ էության, ընթանում են երկկողմ ձևաչափով»,- հավելեց նա։