Դեկտեմբերի 17-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։ Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին։