ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, երբ լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք ՀԱԿ–ը մասնակցելու է 2026–ի խորհրարանական ընտրություններին, պատասխանեց. «Դա Լևոն Զուրաբյանին հարցրեք»։ Նա նաև անպատասխան թողեց հարցը, թե հնարավոր է հենց ինքը գլխավորի ՀԱԿ-ի ցուցակը. «Հետո, հետո»,–ասաց նախկին նախագահը։ Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ծանր արձագանքում իր վերջին շրջանի քննադատություններին, Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղորդեց հարցնել հենց Փաշինյանին: Իսկ հարցին՝ Փաշինյանն իր հոգեզավա՞կն է, զարմացավ. "Ես ասե՞լ եմ, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է":