17.03.2026
Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր. վարչապետ
02.10.2025
Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր. վարչապետ

Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։ Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն զարգացման լայն հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում: