«Դիմադրության» շարժումը ավանդական դարձած երեկոյան երթ է իրականացնում Երևանում: Երթի հազարավոր մասնակիցները Ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց կանգ առան «ամոթ» վանկարկելով: Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, հայտարարելով, որ իրենք պահանջներ ունեն ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: "Դուք պետք է ծառայեք ժողորդին, ոչ թե խելագար Նիկոլին: Հստակ պահանջում ենք. բոլոր այն ոստիկանները, որոնք այսօր քաղաքացիների ու պատգամավորների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործունեություն, նրանք մինչև վաղը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, նրանց լիազորությունները պետք է կասեցվեն: Պետք է հստակ հասարակությանը պարզ լինի, թե ովքեր են նման հրահանգներ տվողները: Կան տեղեկություններ, որ այդ մարդիկ ուղղորդվում են այլ տեղերից՝ ոտնահարելով ձեր ուսադիրներն ու պատիվը",- ասաց նա: Եվ երրորդ պահանջն այն է, որ ոստիկանապետը պետք է հստակ հայտարարի, որ դատապարտում է այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել և այսուհետ դադարեցնի ժողովրդի նկատմամբ բռնի և անհամաչաթ ուժի կիրառումը: Ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը խոսեց ոստիկանության աշխատակիցների բռնությունների ու անհնազանդության խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից: Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի փողոցներով անցնելով վանկարկում են "Նիկոլ հեռացի", "առանց թուրքի Հայաստան": Ընդդիմությունը նաև տեղեկացրեց, որ վաղը առավոտյան ժամը 08։00-ից վերսկսում են գործողությունները, որպեսզի "միասին ցույց տանք մեր հավաքական ուժը"։