Մայիսի 19-ին Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ աղբյուրի՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։