"Դիմադրության" շարժման մասնակիցները Բարձրագույն դատական խորհրդի դիմաց են, ուր եկել են սատարելու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին։ Ծնողները պահանջում են հանդիպում Գագիկ Ջհանգիրյանի հետ. այս պահի դրությամբ վերջինս չի իջել ծնողների մոտ: ԲԴԽ շենքի դիմաց են բազմաթիվ ոստիկաններ: VERELQ-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ դեպքի վայրից: