Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:"Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։ Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)",- գրել է նա: