Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ «ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարին խնդրել է այցելել Բաքու եւ Երեւան՝ աշխատելու իրավիճակի հետագա սրացումը կանխելու ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները տագնապալի են։ Անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար. կայունությանն ու խաղաղությանն այլընտրանք չկա»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։