5.11.2025
Վարչապետի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 13 մարդ տուժել է
07.03.2023
Վարչապետի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 13 մարդ տուժել է

Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: Նշենք, որ ավտոբուսը տեղափոխում էր ՀՀ վարչապետի աշխաըակազմի աշխատակիցներին: